«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Ընդամենը 48 ժամում

Ընդամենը 48 ժամում
27.06.2023 | 09:49

Պրիգոժինը գնում էր Մոսկվա:

Պրիգոժինը Մոսկվա չհասավ և հայտնվեց Բելառուսում:

Բելառուսը ստացավ աշխարհի ամենաէժան ռուսական գազը:

ՈՒկրաինայից 200 կմ հեռավորության վրա, Բելառուսի Օսիպովիչի բնակավայրի մոտակայքում, սկսվեց «Վագներ» խմբավորման համար նախատեսված բազայի շինարարությունը:

Եվ այդ ամենը տեղի ունեցավ ընդամենը 48 ժամում:

Քաղաքական մեծ բազարները պոզով և պոչով չեն լինում:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2414

Մեկնաբանություններ